չորեքշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (Տեսանյութ)

«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (Տեսանյութ)

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:

«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։

Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:

Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- գրված է հրապարակված տեսանյութին կից։

  • Կիսվել: