երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խնդիրները լուծելու ենք աշխատելով, ոչ թե առիթ-անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով. Փաշինյան

Խնդիրները լուծելու ենք աշխատելով, ոչ թե առիթ-անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով. Փաշինյան

Սա այս տարվա մեր վերջին նիստն էր, ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, Սուրբ ծննդից առաջ գալու ենք աշխատանքի: Ես կարծում եմ՝ սա վերջին տարիներին մեր իրականացրած կարեւոր բարեփոխումներից մեկն էր, երբ մենք Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատեցինք, որովհետեւ այն խնդիրները, որոնք մենք ունենք, մենք լուծելու ենք աշխատելով, եւ ոչ թե առիթ-անառիթ ոչ աշխատանքային օրեր մտցնելով»:

Իհարկե, չենք մոռանում, որ հանգստանալն էլ է կարեւոր, բայց յուրաքանչյուրն ունի արձակուրդի հնարավորություն եւ իրավունք: Մենք բոլորս պետք է  հանգստի մեր ռազմավարությունները կարգաբերենք օրենքով նախատեսված մեր արձակուրդների հետ եւ տարվա մեջ ավելի շատ եւ օրեր օգտագործենք աշխատելու եւ աշխատանքի վրա կենտրոնանալու համար»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: