շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կհիմնանորոգվի Մ6-Աթան ճանապարհը եւ 2 կամուրջ. Դրանցից մեկը այն կամուրջն է, որը մահափորձի նպատակով պայթեցվեց

Կհիմնանորոգվի Մ6-Աթան ճանապարհը եւ 2 կամուրջ. Դրանցից մեկը այն կամուրջն է, որը մահափորձի նպատակով պայթեցվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 31-ի նիստում հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություներին, որի նպատակն է 3,114 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ հատկացնել ՏԿԵ նախարարությանը, մեկ ճանապարհահատվածի եւ 2 կամուրջների հիմնանորոգման համար: Խոսքը 27 կմ երկարությամբ Մ6-Աթան ճանապարհահատվածի մասին է, որը ներառում է Թումանյան խոշորացված համայնքի Քարիջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ եւ Աթան բնակավայրերը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով, կամուրջներից մեկը Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 14-րդ կմ-ում գտնվողն կամուրջն է. «Դա այն կամուրջն է, որը մահափորձի հետեւանքով պայթեցվեց: Այդ ժամանակ ամրացումներ իրականացվեցին, լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնանորոգման կարիք կա: Մյուսը Թեղուտ գյուղի կամուրջն է: Այնտեղ եւս հարակից մի քանի մեկտր հեռավորությամբ կամուրջ ունենք, որը նույնպես հիմնանորոգման կարիք ունի: Հաջորդ փուլում դա եւս կիրականացնենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ աշխատանքները առաջիկայում կսկսվեն:

  • Կիսվել: