երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով

«Խաղաղության խաչմերուկը» կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի առումով

«Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնությունը կարևոր է Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում:
 
Այս մասին Նյու Դելիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հնդկաստան» հիմնադրամի (India foundation) տնօրեն, գեներալ-մայոր Դրուվ Կատոչը։
Ինչպես գրել է Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում՝ գեներալ-մայորի հետ հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համագործակցության հնարավորությունները:
 
Նա Կատոչին է ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, իր հերթին Կատոչը կարևորել է հայկական նախաձեռնությունը Հնդկական օվկիանոսում ենթակառուցվածքային ծրագրերի համատեքստում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը Հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող «Հնդկական օվկիանոս» ամենամյա համաշխարհային համաժողովին:
 
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը նախատեսում են առևտրային երթուղի գործարկել ։ Երևանում վստահ են, որ Հայաստանը կարող է Հնդկաստանն ու Իրանը կապել ԵՄ և ԵԱՏՄ երկրների հետ և այդ լոգիստիկ ուղով բեռնափոխադրումների համար դառնալ ամենակարճ ճանապարհը:
 
Այսպես, հնդկական Մումբայ նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան (կամ ավտոմոբիլային ճանապարհով, կամ երկաթուղային ճանապարհով), այնուհետև Վրաստան և այնտեղից ՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ «Վերին Լարս» ՄԱՊՊ-ի միջոցով) ։
Նշենք, որ այս առնչությամբ աշխատանքները հայկական կողմը սկսել է 2023 թվականի մայիսին, իսկ 2023 թվականի հոկտեմբերին էլ հայտարարել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման մասին։

  • Կիսվել: