հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Խաչատուր Սուքիասյանը բարձրացրել է Երևան քաղաքի ներսում անտառային ծածկույթների հարցը և որոշակի լուծումներ առաջրակել

Խաչատուր Սուքիասյանը բարձրացրել է Երևան քաղաքի ներսում անտառային ծածկույթների հարցը և որոշակի լուծումներ առաջրակել

Այսօր ՀՀ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողդովի նսիտին, դիմելով Շրջակա միջավայրի նախարաիի տեղակալ Գայանե Գաբրիելյանին,  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց բարձրացրեց, թե ժամանակը չի՞ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ կառուցապատողի համար պարտադիր լինի ինչպես ավտոկանգառ ունենալը, այնպես էլ համապատասխան կանաչ ծածկույթ ունենալը:

«Զարգացարծ երկրներում քաղաքաշինական նորմերից բխող դրույթ կա, որ   օրինակ՝ իքս տոկոսի վրա, եթե ունեն սեփականության իրավունքով պայմանական  1000 քմ հողակտոր, եթե բազմաբնական շենք են կառուցում, պետության հետ այլ հարաբերության մեջ են մտնում թե քանի տոկոսը պետք է անտառային ծածկույթ լինի կամ այգի»,-ասաց նա և նշեց, որ առանձնատների եհտ կապված էլ այդպիսի մոտեցում կա:

Խաչատուր Սուքիասյանը բարձրացրեց  Երևան քաղաքի ներսում անտառային ծածկույթների հարցը և որոշակի լուծումներ առաջրակեց: Փոխնախարարը խոսեց օրենսդրական խստացումենրի մասին և նշեց, որ Երևանը և ՀՀ-ն բավականին ուշադիր է այդ հարցերի նկատմամբ:

«Մենք ունենք հատուկ պահպանվող տարածքներ  հիմա շատ խիստ վերահսկողություն է իրականացվում, քանի որ բազմաթիվ հարցեր ունենք: Ես չեմ ուզում հիմա պանդորայի տուփը բացել, բայց սկսած այն հարցերից, որ որոշակի տարածքների հստակեցման կարիք ունենք, կան համայնքներ, որտեղ  գերեզմանատները հատել են հատուկ պահպանվող տարածքները»,-ասաց փոխնախարարը:

Խաչատուր Սուքիասյանը ներկայացրեց այս առումով միջազգային փորձը:

«Առաջին հերթին մենք պետք է տեսնենք, որ եթե Երևանը առաջիկա 20-30 տարում ավելի մեծ տարածքէ է ուեննալու, այդ տարածքները որոնք որ տրվելու են, այսօրվանից պետք է նախագծով լինի որ անտառային ծածկույթներ լինեն»,-ասաց նա:

  • Կիսվել: