հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԲ-ն չի հաշվարկել, թե տնտեսական ինչ ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումը

ԿԲ-ն չի հաշվարկել, թե տնտեսական ինչ ազդեցություն կունենա հայ-թուրքական սահմանի բացումը

ԿԲ-ն չի հաշվարկել, թե տնտեսական ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումը կամ հայ-թուրքական սահմանի բացումը։ Իշխանությունները ԿԲ-ին նախագծեր չեն ներկայացրել։

«Մեզ մոտ թվեր չկան, որովհետև մեզ մոտ առկա չեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կարելի է իրականացնել այդ հաշվարկները։ Հաշվարկը հնարավոր է իրականացնել, եթե հասկանում ես պրոյեկտի տրամաբանությունը, ծախսատարությունը և այլ կոմպոնենտներ»,- խնդրին ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԿԲ նախագահը։

Նա հավելեց՝ եթե իրենց օժանդակության կարիքը լինի, պատրաստ են ներգրավվել։

«Սակայն այս պահի դրությամբ մենք ներգրավված չենք այդ պրոցեսների մեջ՝ հաշվարկների առումով»,- ասաց ԿԲ նախագահը։

  • Կիսվել: