երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԿԲ-ի շահույթի 80 տոկոսն ուղղվել է կառավարության անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի մարմանը

ԿԲ-ի շահույթի 80 տոկոսն ուղղվել է կառավարության անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի մարմանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում ՀՀ կառավարության կողմից Կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում, ֆինանսական տարվա արդյունքում առաջացած շահույթի ժամանակ ԿԲ-ի շահույթից կատարվում են մասհանումներ, որը ուղղվում է մուրհակների մարմանը, դրա համար անհրաժեշտ գումարի չափով:

Հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի 2023 թվականի ֆինանսական տարվա գործունեության արդյունքում առաջացած համախմբված շահույթը կազմել է 52 մլրդ 43 մլն 338 հազար 509 ՀՀ դրամ, անհրաժեշտություն է առաջանում համախմբված շահույթի 80 տոկոսն (41,634,670,807 ՀՀ դրամ) ուղղել ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում ներդրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի մարմանը:

Առաջարկվում է ՀՀ կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված 204,071,926,990 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 162,437,256,183 ՀՀ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով:

Ակնկալվող արդյունքն է ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի մասնակի մարումը:

  • Կիսվել: