ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 4 հատվածի շրջանակներում հայտարարված 60 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի նախաորակավորման փուլի գնահատող հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև գնահատող հանաձնաժողովի անդամները (hանձնաժողովը ձևավորվել է ծրագրի կառավարման խորհրդի կողմից)։
 
Նիստի ընթացքում մանրամասն դիտարկվել են գնահատող հանձնաժողվի մասնկացիների կողմից ներկայացված նախաորակավորման փուլի հայտերը, ներկայացված հայտերի համապատասխանությունը մրցութային պահանջներին։