հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցրել է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը: Այդ մասին հայտնում է տեսչական մարմինը:

«72 ժամով կասեցվում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը, քանի որ այստեղ չեն պահպանվել պարետի որոշման պահանջները: Կազմակերպվել և անցկացվել է հարսանիք, ինչն արգելված է՝ հանրային առողջության պահպանման մտահոգությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: