երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը

Կասեցվել է ավազի լվացման կետի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների օգտագործման ու պահպանության վերահսկողության նպատակով «ԷԼ-ԱՐ ՇԻՆ» ՍՊԸ-ում իրականացրել են դիտարկում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազակոպճային խառնուրդի լվացման աշխատանքներ իրականացնող Ընկերությունն էլեկտրամատակարարող պոմպի միջոցով հարակից տարածքի մակերևութային ջրային ռեսուրսից առանց համապատասխան թույլտվության կատարել է ապօրինի ջրօգտագործում։

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է ավազի լվացման նպատակով իրականացվող ապօրինի ջրառը։

  • Կիսվել: