չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը

Կառավարության որոշմամբ 60,715.8 հազար դրամ կհատկացվի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Գումարը կուղղվի մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Հ-26,/Մ-4/-Ենոքավան–Կարմիր գյուղ (գյուղատեղի)-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Տ-1-25, /Մ-3/(Աշտարակ)–Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի համապատասխան հատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում, Մ-2, Երևան-Երասխ-Նորավան- Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածի վերակառուցում և այլն:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը և համապատասխան գծանշումը, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի միջով անցնող ավելացված մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման աշխատանքների իրականացումը:

Վարժական հավաքներ` 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ: Սահմանվել է նաև, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով, հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

  • Կիսվել: