հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց 8 մարզերին շինարարական աշխատանքների համար

Կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց 8 մարզերին շինարարական աշխատանքների համար

Կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց ՀՀ մարզպետարաններին` համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:

ՀՀ համայնքներին, ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի,  Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 2023 թվականին հատկացնել 1,448,832.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով՝ համաձայն N1 հավելվածի:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

  • Կիսվել: