ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանի համար ներդրումային ցանկացած առաջարկ. նախարար

Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանի համար ներդրումային ցանկացած առաջարկ. նախարար

ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանի համար ներդրումային ցանկացած առաջարկ, որը երկարաժամկետ կայունության երաշխիքներ  կպարունակի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունն ինչ ծրագրեր ունի «Նաիրիտ»-ի հետ կապված, մտադի՞ր է արդյոք վաճառքի հանել:

Նրա խոսքով՝ երբ լինի ներդրումային առաջարկ, որը երկարաժամկետ կայունության երաշխիքներ պարունակի, կառավարությունը պատրաստ է քննարկել դրանք։

Լրագրողները նաև հետաքրքվեցին՝ կա մոտավոր հաշվարկ, թե որքան գումար է հարկավոր «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ այդպիսի թիվ չի կարող ասել հիմա. «Անկախ գումարի չափից նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը»։

 

 

  • Կիսվել: