երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը ՆԳՆ-ից հետ վերցրեց Սեւանի ափին գտնվող ինֆորմացիոն ռադիոհաղորդիչ կենտրոնի անշարժ գույքը

Կառավարությունը ՆԳՆ-ից հետ վերցրեց Սեւանի ափին գտնվող ինֆորմացիոն ռադիոհաղորդիչ կենտրոնի անշարժ գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ ք.Հրազդան, Հարավային թաղամաս, Երևան-Սևան մայրուղուն հարող տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող ՀՀ ՆԳՆ-ին ամրացված անշարժ գույքը Նախարարության կողմից չի օգտագործվում, մշակվել է այս նախագիծը, որով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Հրազդանի Երևան-Սևան մայրուղի 5 հասցեում գտնվող (ինֆորմացիոն ռադիոհաղորդիչ կենտրոն) 595.9 քմ մակերեսով վարչական շենքը, 426.02 քմ մակերեսով պահեստը, 426.02 քմ մակերեսով պահեստը, 549.7 քմ մակերեսով պահեստը, 547.4 քմ մակերեսով պահեստը, 104.4 քմ մակերեսով կաթսայատունը, 140.6 քմ մակերեսով ջրավազանը, 325.2 քմ մակերեսով ապաստարանը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 16.7954 հա հողամասը ու ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Հրազդան,Երևան-Սևան մայրուղի  հասցեում գտնվող  1213.77 քմ մակերեսով պահեստը, 68.94 քմ մակերեսով պահեստը, 20.16 քմ մակերեսով պահակատունը, 20.46 քմ մակերեսով պահակատունը, 26.5 քմ մակերեսով ջրավազանը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.576 հա հողամասը հետ վերցնել ՆԳՆ-իցև ամրացնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

  • Կիսվել: