հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին. փոխվարչապետ

Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին. փոխվարչապետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի վրա գույքի հափշտակություններով ու թալանով ուղեկցվող հարձակումների հետևանքով քաղաքացիների գույքային վնասները փոխհատուցելու ուղղութամբ:

«Կառավարությունը մի շարք ծրագրեր ունի աջակցելու Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներին, մարզերին, այս դեպքում՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերին: Մենք Կառավարության նախորդ նիստերում օրակարգային հարցերում նաև քննարկեցինք և մարզպետարաններին հատկացրեցինք գումար՝ սոցիալական խնդիրներ լուծելու համար: Բացի սրանից, ունենք Քաղաքաշինության կոմիտեով ընթացիկ այլ աշխատանքներ, աշխատանքները պետք է իրականացվեն այն համայնքերում, որտեղ տուժել են քաղաքացիների և՛ սեփականությունը և՛, իհարկե, պետական գույքը: Խոսքը վերաբերում է դպրոցներին ու մանկապարտեզներին, այս դեպքում մենք միանշանակ կաջակցենք, եթե պարզվի, որ քաղաքացիները տուժել են ագրեսիայի հետևանքով»,- նշեց Համբարձում Մաթևոսյանը:

  • Կիսվել: