ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման համար տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցներով. Պապիկյան

Կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման համար տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցներով. Պապիկյան

Այսօր Ազգային ժողովում հանձնաժողովների նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին

Նա նշեց, որ բավականին աշխատանք կատարված է, բայց տարբեր  օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենք ժառանգել են ժամկետների մեջ արդեն ուշացած ծրագիր: 

Պապիկյանը, մասնավորապես, ասաց. «Վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվում էր վարկի ժամկետների երկարաձգման ու նաև որոշակի արտոնյալ ժամկետով վարկ տրամադրելու հարցը, որը տեղի չունեցավ։ Մենք հրաժարվել ենք այդ վարկից»

Նրա խոսքով՝  կիսատ աշխատանքները կիրականացվեն ՀՀ բյուջեի միջոցներով։ 

  • Կիսվել: