կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար

Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի (Կորեայի ձոր) վթարման պատճառների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների իրականացման հրատապությամբ պայմանավորված՝ գործադիրն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում ընդունել է որոշում։

Ըստ հիմնավորման՝ մայրուղային ջրատարը վթարվել է մարտի 10-ին և բնական, որոշ չափով նաև արհեստական ներգործության արդյունքում առաջացել են Հրազդան գետի թաց գոտիների սողանքներ, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են հողածածկույթի, քարաբեկորների և ժայռաբեկորների ծանրության տակ։ Արդյունքում, ջրատարն ամբողջությամբ՝ մոտ 2 մետր խորությամբ հայտնվել է գետի մեջ։ Ջրային կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել առաջացած վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Ելնելով վթարի վտանգավորության աստիճանից (սանիտարա-համաճարակային) և դրա հետևանքները վերացնելու օպերատիվ անհրաժեշտությունից՝ իրականցվել են տեղանքի մաքրման և վթարի հետևանքների վերացման աշխատանքներ։ Որոշմամբ կհատկացվի 50,600 հազար դրամ:

  • Կիսվել: