հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունը ևս 11 ամիս Շուռնուխում և Որոտանում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցության կտրամադրի

Կառավարությունը ևս 11 ամիս Շուռնուխում և Որոտանում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցության կտրամադրի

Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:

Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300.000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, որի ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

Ըստ այդմ նախատեսվում է աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300.000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724.0 հազ դրամ:

  • Կիսվել: