շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարությունը Արաբկիրում պետական գույքը կօտարի դասական աճուրդով. Նախկին աճուրդը չէր կայացել

Կառավարությունը Արաբկիրում պետական գույքը կօտարի դասական աճուրդով. Նախկին աճուրդը չէր կայացել

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 և 853.6 քմ մակերեսներով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.212944 և 0.164453 հեկտար մակերեսներով հողամասերի մասին է: Այն կօտարվի դասական աճուրդով որպես մեկ գույքային միավոր:

Այս անշարժ գույքը նախկինում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է եղել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսանում է որպես երկու առանձին գույքային միավորներ, սական տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։

Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1,847 մլրդ դրամ։

ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ Գույքը նախկինում ներկայացվել է օտարման աճուրդով, սակայն աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։

  • Կիսվել: