երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կառավարությունը 150 մլրդ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. վարչապետ

Կառավարությունը 150 մլրդ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. վարչապետ

Առաջիկայում կառավարությունը 150 մլրդ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Այս մասին այսօր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայաստանյան տնտեսական իրավիճակի մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ անորոշության մեջ ամեն օր փնտրենք ու գտնենք հնարավորություններ, մեր տնտեսությանը աջակցենք, առաջիկայում կառավարությունը 150 մլրդ աջակցություն կցուցաբերի տնտեսությանը»:

Հարցին, թե ո՞ր ճյուղերին, վարչապետը պատասխանեց. «Որ ճյուղերի հարցին ի պատասխան՝ պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագյին, և մտածենք, թե ինչպես ենք դա անելու:

Մենք փաթեթ ենք մշակել, որով ուզում ենք ոչ միայն բիզնեսին աջակցել, այլև՝ կոնկրետ մարդկանց: Առաւջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնենք հետևյալ ծրագրին. Այն ընկերություններևը, որոնք կվերցնեն վարկ ՀՀ բանկերից դրամական արտահայտությամբ՝ իրենց հարկային պարտավորությունների, աշխատողների, կոմունալ վճարունմների համար, հումքի համար, մենք այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորենք 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով»:

Նա նշեց, որ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ՝ հետո, մարդիկ շարունակելու են սնվել, ուստի  շատ լավ ժամանակ է, որ կառավարությունը լուրջ աջակցություն ցույց տա գյուղատնտեսությանը:

Վարչապետի խոսքով՝ իրենց նպատակն այն է, որ հնարավորինս շատ մարդ սկսի զբաղվել գյուղատնտեսությամբ: Փաշինյանն ընդգծեց, որ կորոնավիրուսը մեզ համար տնտեսական առումով նոր հնարավորություններ է ստեղծում, և պետք է դրանից օգտվել:

  • Կիսվել: