շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կառավարությունն 8 մլրդ դրամով ավելացրեց «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը

Կառավարությունն 8 մլրդ դրամով ավելացրեց «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծով առաջարկվում է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ ունեցած 8 մլրդ դրամ ընդհանուր գումարով կրեդիտորական պարտավորության չափով ավելացնել Ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց և դրանով մարել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած կրեդիտորական պարտավորությունը:

Ընկերության հիմնական գործունեության արդյունք չհանդիսացող պարտքը «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ին կազմում է 8 մլրդ դրամ, որն առաջացել է 2010-2015թթ., որից՝

429 մլն դրամը՝ 385 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի փոխառության գումարն է,

3,5 մլրդ դրամը փոխառության գումարն է՝ զիջված «Հայգազարդ» ՓԲԸ-ից համաձայն «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագրի,

4,16 մլրդ դրամը «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի պարտքն է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի հանդեպ՝ զիջված Ընկերությանը:

2015-ի դեկտեմբերի 4-ին Ընկերության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի միջև կնքվել է «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագիր: Նշված պայմանագրով «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ն Ընկերությանն է փոխանցել իր հանդեպ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի 4,16 մլրդ դրամի չափով պարտքի իր պահանջը։ Նույն չափով Ընկերության մոտ հակընդեմ ձևավորվել է կրեդիտորական պարտք «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի նկատմամբ:

  • Կիսվել: