կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի 19 բնակավայրում ընթացքի մեջ է 6 ծրագիր

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի 19 բնակավայրում ընթացքի մեջ է 6 ծրագիր

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի 19 բնակավայրում ընթացքի մեջ է 6 ծրագիր՝ 335 մլն 358 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:

«Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են համայնքային կենտրոնի նորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 66 մլն 393 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը Կառավարության համամասնությունն է։

Նույն համագործակցության արդյունքում իրականացվում են Աշոցքի պուրակի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը երկու փուլերի համար կազմում է 127 մլն 607 հազար դրամ, 2022-ի համար՝ 42 մլն 420 հազար դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2023-ին։

«Աշխատանքները մարզպետի անմիջական հսկողության տակ են, պարբերաբար կազմակերպվում են այցեր՝ տեղում աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար: Հերթականը տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին: Այցի ընթացքում պատասխանատուները եղել են նաև Աշոցքի Ռուդակովի անվան փողոցում, որի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտված են։ Դրանք իրականցվել են «Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը 62 մլն 156 հազար դրամ է, որից Կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս»-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը:

  • Կիսվել: