շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարության նիստի ժամանակ հոսանքն անջատվեց․ «Մեր երկրում հոսանքն անորակ է»

Կառավարության նիստի ժամանակ հոսանքն անջատվեց․ «Մեր երկրում հոսանքն անորակ է»

Այսօր կառավարության նիստի ժամանակ, երբ ելույթ էր ունենում  Նիկոլ Փաշինյանը՝ հոսանքի տատանում եղավ և նիստերի դահլիճում էլեկտրաէներգիայի անջատում եղավ մի քանի վայրկյանով։

«Սա այն է, ինչի մասին, պարոն Սանոսյան, ձեզ ասում էի։ Այսօր ևս այս թեմայով խոսակցություն ունեցել եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ։  Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար էլեկտրաէներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու հետևողական չենք լինում։ Ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ։ Չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը։ Այս շենքում էլ։ Առավոտյան աշխատակազմի ղեկավարին եմ ասել՝ աշխատասենյակում լույսերը թարթում են անընդհատ, ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում է»,- ասաց վարչապետը՝ դիմելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։

  • Կիսվել: