ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 55 հարց է, որից 52-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 55 հարց է, որից 52-ը չի զեկուցվում. Եւս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 55 հարց, որից չի զեկուցվում 52-ը: Եվս 1 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Պետական գույքն օտարելու մասին,

-              «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» (ՇԺԵ-2) ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

-              Սամվել Ավետիսի Գասպարյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

-              Վրաստանին Հայաստանի Հանրապետությունում հողամաս ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: