չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կառավարության հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շրջանակներում միկրոձեռնարկատիրություններին հատկացվել է 294.4 մլն դրամ աջակցություն․ ՊԵԿ փոխնախագահ

Կառավարության հակաճգնաժամային 10-րդ միջոցառման շրջանակներում միկրոձեռնարկատիրություններին հատկացվել է 294.4 մլն դրամ աջակցություն․ ՊԵԿ փոխնախագահ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման շուրջ երկու տասնյակ ծրագրերցի երեքն իրականացվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

Մասնավորապես, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին վերաբերող 10-րդ միջոցառման շրջանակներում դիմումների ներկայացման ժամկետը սահմանված է եղել մինչև մայիսի 20-ը։ Այսօր ասուլիսում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրեց, որ միկրոձեռնարկատերերին աջակցող ծրագրի 6161 պոտենցիալ շահառուներից աջակցություն է ստացել 5390-ը, ընդհանուր տրվել է 294.4 մլն դրամ աջակցություն։

«Միջոցառումն արդեն ավարտված է, և շահառուների մասնակցությունը եղել է բավական բարձր», -հայտարարեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ բոլորին տեղեկացվել է ծրագրի մասին, ուղարկվել են էլեկտրոնային հաղորդագրություններ։

Նշենք, որ ապրիլի մեկի դրությամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նրանք են, որոնք նախորդ տարի հանդիսացել էին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, օգտվել էին ինքնազբաղված անձանց համար սահմանված հարկային արտոնություններին։

 

  • Կիսվել: