հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Կառավարության անդամները մինչ նիստի մեկնարկը՝ այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակը։

«Այսօր նոյեմբերի 9-ն է, ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում նահատակված մեր բոլոր քույրերի ու եղբայրների հիշատակը», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման երրորդ տարին։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր յոթ շրջանները, Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

  • Կիսվել: