չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները

Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում հավանություն տվեց  Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ․«Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» 18․5 մլն եվրո, BMZ 2012 66 956 – 2017 թվականի դեկտեմբերի 18-ի վարկային համաձայնագրին կից՝ 2018-ի մարտի 27-ի Առանձին համաձայնագրի փոխարինում» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ կառավարության և ՎՎԲ միջև 2017թ․դեկտեմբերի 18-ին կնքվել է 18.5 մլն եվրո արժողությամբ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի Փուլ 2)» վարկային ծրագրի համաձայնագիրը։

Վարկային համաձայնագրով նախատեսված է, որ վարկառուն կօգտագործի վարկը բացառապես Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնման, խողովակաշարի համակարգի կառուցման, մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն ապահովելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերման և տեղադրման համար, ինչը, համապատասխանաբար, արտացոլվել է նշյալ ծրագրի ներքո 27.03.2018թ. ստորագրված Առանձին համաձայնագրում։

ՀՀ կառավարության և ՎՎԲ միջև 2014թ․դեկտեմբերի 19-ին կնքված  «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 1» (BMZ N° 2014 67 950) վարկային համաձայնագրով նախատեսված 50.0 մլն եվրո գումարից շինարարության համար հասանելի է միայն շուրջ 41․9 մլն եվրո գումար։ Սակայն «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի շրջանակներում ստացված 61.5 մլն եվրո (առանց չնախատեսված ծախսերի ու հարկերի) բարձր գնառաջարկի պատճառով՝ Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաձայնությամբ, որոշվեց Կապսի ջրամբարի կառուցման համար առաջացած ֆինանսական պակասուրդը լրացնելու համար օգտագործել Ծրագրի Փուլ 2-ի 18.5 մլն եվրո վարկից շինարարության համար հասանելի 17.4 մլն եվրո ֆինանասական միջոցները, իսկ պակասուրդի մյուս մասը` 2.2 մլն եվրո (առանց ԱԱՀ) ծածկել է ՀՀ կառավարության հատկացված ֆիանսական միջոցներով։

  • Կիսվել: