շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կապիտալի շուկայի զարգացումը կարեւոր առաջնահերթություն է մեր եւ կառավարության համար. ԿԲ փոխնախագահ

Կապիտալի շուկայի զարգացումը կարեւոր առաջնահերթություն է մեր եւ կառավարության համար. ԿԲ փոխնախագահ

Կապիտալի շուկայի զարգացումը կարեւոր առաջնահերթություն է Հայաստանի Կենտրոնական բանկի եւ կառավարության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Նա նկատեց, որ բանկային համակարգի զարգացման բավական լուրջ մակարդակի ֆոնին կապիտալի շուկան, այնուամենայնիվ, թույլ է զարգացած։

«Մենք կարեւորում ենք տարբեր երկրների կազմակերպությունների մասնակցությունն ու ներգրավվածությունը, որպեսզի իրատեսական պատկերացում կազմենք, թե ինչպես զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան»,-հավելեց նա։ 

Նա դա անվանեց շատ դժվար խնդիր, որը ներառում է տարբեր ասպեկտներ, ներառյալ ներդրողների եւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքը: «Կարեւորում ենք գործընթացը, որը հանգեցնում է ընկերությունների կողմից իրենց կառավարման մի մասը ներդրողներին փոխանցելուն։ Հայաստանի ամենալուրջ խնդիրներից մեկը կորպորատիվ կառավարումն է։ Որակյալ կորպորատիվ կառավարման համար կարեւոր է հնարավորինս շատ ներդրողներ ներգրավել: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ սա ընկերությունների համար ամենակարճ ճանապարհն է գլոբալ մակարդակ դուրս գալու համար»,-նշեց ՀՀ ԿԲ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Երեւանում այսօր անցկացվում է «ConFEAS-2023» հեղինակավոր միջազգային համաժողովը, որի մասնակիցները քննարկում են կապիտալի շուկայի առանցքային ուղղությունները։

  • Կիսվել: