կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է

Կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում Հայաստանն է

Աշխարհում աշխատող տղամարդկանց թիվը 1,5 անգամ գերազանցում է աշխատող կանանց թվին, և միայն ինը երկրներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են աշխատում: Կանանց զբաղվածության համաշխարհային առաջատարներից են Հայաստանը, Թուրքմենստանը և Բուրունդին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համաշխարհային բանկի բաց վիճակագրական տվյալները։
 
Նշվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունը տեղեկությունները հրապարակել է բավականին ուշացումով: Հրապարակված վիճակագրությունն արտացոլում է զբաղվածությունը 2022 թվականի վերջի դրությամբ։
 
Այսպես, կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը, այստեղ այդ ցուցանիշը կազմում է 52,76 տոկոս։ Գրեթե հետ չի մնում ևս մեկ հետխորհրդային երկիր՝ Թուրքմենստանը (52,61%)։ Երրորդ հորիզոնականում է աֆրիկյան պետությունը, որն աշխարհի ամենաքիչ զարգացած երկրների շարքում է՝ Բուրունդին (51,96%):
Կանանց զբաղվածության մասնաբաժինը գերազանցում է տղամարդկանց զբաղվածությունը ևս վեց երկրներում։ Դրանք են՝ Մոզամբիկը (51,63%), Հարավային Սուդանը (51,30%), Զիմբաբվեն (50,68%), Բելառուսը (50,15%), Բարբադոսը (50,10%) և Լիտվան (50,06%): Ռուսաստանը կանանց զբաղվածության 49% մասնաբաժնով հայտնվել է 22-րդ տեղում։
Ամենաքիչը կանայք աշխատում են Եմենում: Այնտեղ միայն յուրաքանչյուր 12-րդ աշխատողն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։

  • Կիսվել: