հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կա հանրության մեծ զանգված, որը լսում է վարչապետի հորդորները, և ՀԴՄ կտրոնների թիվը գնալով ավելանում է. Անանյան

Կա հանրության մեծ զանգված, որը լսում է վարչապետի հորդորները, և ՀԴՄ կտրոնների թիվը գնալով ավելանում է. Անանյան

2020 թվականի հունվարին 2019 թվականի հունվարի համեմատ 9 մլն հսկիչ դրամարկղային կտրոն (ՀԴՄ) ավել է տպվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Պաշտոնյայի խոսքով, կա հանրության մեծ զանգված, որը լսում է վարչապետի հորդորները և արդյունքում ՀԴՄ կտրոնների քանակը գնալով ավելանում է: Այդուհանդերձ, նրա խոսքով, հնարավոր չէ ասել, թե ինչ են մտածում վարչապետի հայտարարությունների մասին այն անձինք, ովքեր ՀԴՄ կտրոն չեն տպում:

«Եթե դուք վարչապետի վերջին գրառումը տեսել եք, նախորդ հունվարի համեմատ 9 մլն-ով ավելի ՀԴՄ էր տպվել: Կա հանրության մի շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է և ոչ միայն վարչապետի, այլ նաև ՊԵԿ հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև բարձրանում է մակարդակը, դրա հաշվին գնալով ավելանում են: Միշտ բոլոր պետություններում էլ կա մի այլ զանգված, որն անընդհատ փորձելու է այս կամ այլ եղանակով հակեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել: Մեր նպատակն ու գործառույթն իրենց բացահայտելն է և նաև հորդորների տեսքով իրենց իրավագիտակցության բերելը»,- ասաց նա:

  • Կիսվել: