երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջրվեժում, Ձորաղբյուրում և Զովքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Ջրվեժում, Ձորաղբյուրում և Զովքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում՝ Ջրվեժում, Ձորաղբյուրում և Զովքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
 
«Բարեկարգվել են թվով 14 փողոցներ՝ ընդհանուր 3,3 կմ երկարությամբ, 19695,5քմ ընդհանուր մակերեսով։
Ծրագրի արժեքը 128 888 268 ՀՀ դրամ է, որից 35 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 65 %-ը` համայնքի ներդրումը:
Ջրվեժ համայնքում 2023 թվականին հաստատվել են նաև ուսումնամշակութային կենտրոնի, պոմպակայանի շենքի, աղբյուրակապերի կառուցման ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են:
 
Կառավարության սուբվենցիոն ծրագրերով տարբեր աշխատանքներ են իրականացվում նաև Ակունք համայնքում:
2022 թվականի սուբվենցիայի շրջանակում Ակունք համայնքի Նոր գյուղ բնակավայրում հիմքից մանկապարտեզ է կառուցվում:
Նոր գյուղում շատ երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Կառուցվող շենքը նախատեսված է 90 երեխայի համար, գործելու է երեք խմբով: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 205 մլն. դրամ է, որից 70 %-ը կառավարության, 30 %-ը՝ համայնքի ներդրումն է:
Շենքի կառուցման ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:
 
2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էլ նախատեսում են գույքի ձեռքբերում, բակի բարեկարգում, և մանկապարտեզը շահագործման հանձնել 2024 թվականի սեպտեմբերից:
 
Ակունքի բնակավայրերում էլ կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:
 
Զառ և Սևաբերդ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավում ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 224 միլիոն դրամ է:
 
2022 թ-ին աշխատանքներ էին իրականացվել Սևաբերդում և Զառում: Այս տարի Զառում աշխատանքները շարունակվում են»:

  • Կիսվել: