երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է. Նիկոլ Փաշինյան

Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։

«Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանում է, պետք է արձանագրել, որ Հայաստանում ջրի ճգնաժամն ահագնանում է նաև նրանով, որ ենթակառուցվածքները կա՛մ բացակայում են, կա՛մ մաշված են, երկրորդը՝ ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով»,- կառավարության նիստում այս մասին ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ոչ մեկ չի պատկերացնում, թե ինչ ծավալների է հասնում Հայաստանում ջրի խնդիրը, դա, ըստ նրա, ահռելի ծավալների է հասնում։

Կառավարության հաջորդ ռազմավարական ծրագիրը պետք է վերաբերվի ջրին։

«Մենք ոչ մեկս չենք պատկերացնում, թե ջրի խնդիրը ՀՀ-ում ինչ ծավալի է: Վերջերս Գեղարքունիքի մարզում ականատես եղա նրան, որ ՀՀ-ի ամենամեծ գյուղերից մեկն ուներ ջրի խնդիր, սակայն ես ճանապարհներին տեսա մի քանի աղբյուր՝ մեծ խողովակներով, որտեղ ջուրն ուղղակի հոսում էր:

Այստեղ ինչ-որ պատճառահետևանքային կապ կա: Մի կողմից տեսնում ենք գյուղեր, որտեղ ջուր չկա, մյուս կողմից տեսնում ենք խողովակներ, որտեղից անընդհատ ջուր է հոսում, ու ոչ մեկ չի ասում՝ այս ջուրն ում հաշվին է հոսում»,- ասաց նա:

Վարչապետն արձանագրեց, որ ՀՀ-ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է: Նրա խոսքով՝ մենք այստեղ գիտելիքի խնդիր էլ ունենք․ չգիտենք ինչ է նշանակում ջրի կառավարում:

  • Կիսվել: