ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«JavaScript Summit»-ը իր շուրջը հավաքել է ավելի քան 700 մասնագետի

«JavaScript Summit»-ը իր շուրջը հավաքել է ավելի քան 700 մասնագետի

Փետրվարի 18-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «JavaScript Summit»-ը։ Այն մեկօրյա միջոցառում էր, որն իր շուրջը հավաքեց ավելի քան 700 «JavaScript» մասնագետի։ Ոլորտի փորձառու և էնտուզիաստ մասնագետները կիսվեցին իրենց գիտելիքներով և ոգեշնչեցին իրենց փորձով։

Ներկայումս ամենահայտնի և ամենաշատ կիրառվող ծրագրավորման լեզուն՝ «JavaScript»-ը, որն ունի աշխարհում ամենամեծ համայնքը, իր շուրջն է հավաքել նաև հայ մասնագետներին։

2016 թվականին ստեղծվեց «JavaScript»-ի հայկական համայնքը՝ «JavaScript Armenia»-ն։ Ներկայումս համայնքում կա ավելի քան 7000 մասնագետ։ Տարեցտարի համայնքում մասնագետները հանդես են գալիս ավելի հետաքրքիր գաղափարներով և նոր միջոցառումներով։ 2023-ը նույնպես բացառություն չէր։

Հայկական «JavaScript» համայնքի բոլոր այսպիսի միջոցառումները անվճար են։ Դրանք նախատեսված են բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են «JavaScript» ծրագրավորման լեզվով:

  • Կիսվել: