ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
IT ոլորտի աշխատողների միջին աշխատավարձերը նվազագույն աշխատավարձից 15 անգամ ավելի բարձր է․ Վահան Քերոբյան

IT ոլորտի աշխատողների միջին աշխատավարձերը նվազագույն աշխատավարձից 15 անգամ ավելի բարձր է․ Վահան Քերոբյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության ոլորտի բարեփոխումներին անդրադարձավ և նշեց, որ այն անկյունաքարային է:

«Կրթությունը նրա մասին է, որ մենք մարդուն հնարավորություն տանք, ինքը ստիպված չլինի 75 հազար դրամով աշխատի: Եթե մարդը ամիսը 75 հազար դրամ աշխատավարձով աշխատում է, դա նշանակում է, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել, դա կարող է  լինել մասնագիտական կրթության մասին»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ երբեմն ասում են, թե մարդը բարձրագույն կրթության երկու դիպլոմով չի կարողանում աշխատանք գտնել, և դա ևս խոսում է կրթության մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ օգոստոս ամսվա տվյալներով՝ Հայաստանի միջին աշխատավարձը կազմել է 250 հազար դրամից ավելի, այսինքն՝ նվազագույն աշխատավարձից 35 անգամ ավելի:

«IT ոլորտի աշխատողների միջին աշխատավարձերը միլիոն 100 հազար դրամից ավելի են, այսինքն՝ նվազագույն աշխատավարձից 15 անգամ ավելի բարձր, և դա համադրելի է նույնիսկ Եվրոպայի, ԱՄՆ-ի այդ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերին»,-ասաց նա:

  • Կիսվել: