հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իշխանությունները կքննարկեն Երեւանում փողոցային առեւտրով զբաղվողների պատիժը խստացնելու հարցը

Իշխանությունները կքննարկեն Երեւանում փողոցային առեւտրով զբաղվողների պատիժը խստացնելու հարցը

Քաղաքային իշխանություններին կարող է հնարավորություն տրվել առգրավել ապրանքներ փողոցային վաճառողներից։ Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ համապատասխան օրինագիծը վաղը կքննարկվի խորհրդարանում։

«Սա եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մեծ մասով կլուծի այս խնդիրը»,-հավելեց պաշտոնյան։

  • Կիսվել: