երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Իրավունք»․ Սամվել Ալեքսանյանն այս անգամ փոխել է իր «տակտիկան»

«Իրավունք»․ Սամվել Ալեքսանյանն այս անգամ փոխել է իր «տակտիկան»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, նոր Հայաստանում փաշինյանամերձ համայնքներում իրավիճակը լարված է:

Մեր տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար լուրջ հրամաններ է ստացել նախկին օլիգարխ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ Լֆիկ Սամոն: Սակայն թե կոնկրետ ում կողմից մեր աղբյուրը հստակ ասել չի կարող:

Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, Ալեքսանյանն այս անգամ փոխել է իր «տակտիկան», նա իր աշխատողներից շատերին ինչ-ինչ գործեր է խոստանում, միայն թե Հայաստանում փոխվի Սահմանադրությունը:

Այստեղից կարելի է ենթադրել, որ արդեն կեղծարարության քայլերի սկիզբն ազդարարվել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: