ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու հարցում. ճանապարհների նախարար

Իրանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու հարցում. ճանապարհների նախարար

Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպմանը ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին հայտնել է երկու երկրի միջև հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու նպատակով տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը: 

Անդրադառնալով հատկապես տրանսպորտային ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար անցած տարի Հայաստան կատարած իր այցին՝ Խադեմին ասել է, որ Իրանը ձգտում է ընդլայնելու իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ:

Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը Հյուսիս-հարավ միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը:

  • Կիսվել: