շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը խորհրդակցում է ՀՀ-ի և ՌԴ-ի հետ՝ համատեղ ազատ գոտիներում ներդրումներ կատարելու համար. ԻԻՀ պաշտոնյա

Իրանը խորհրդակցում է ՀՀ-ի և ՌԴ-ի հետ՝ համատեղ ազատ գոտիներում ներդրումներ կատարելու համար. ԻԻՀ պաշտոնյա

Իրանի Առևտրաարդյունաբերական ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Մեր հիմնական ռազմավարություններից է՝ ազատ գոտիների միջազգայնացումը: Անցած մի քանի օրերի ընթացքում խորհրդակցություններ ենք սկսել Ռուսաստանի և Հայաստանի ազատ գոտիների պատասխանատունների հետ՝ հատուկ համատեղ ներդրումային և տնտեսական հնարավորություններ ստեղծելու համար», գրում է parstoday.com-ը:

Իրանի նախագահի խորհրդական և ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլա Աբդոլմալեքին հավելել է.«Պատրաստվում ենք Օման ծովի երկայնքով Մոսկվայից դեպի Չաբահար հատուկ տարանցիկ գիծ ստեղծել և հատուկ մաքսային հարմարություններով մեծացնել արտահանումն ու առեւտուրն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, նաև քննարկվում է Իրանից Ռուսաստան և Պարսից ծոցի երկրներ ապրանքների տարանցումը, ինչը կարող է հանգեցնել առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը»:

Աբդոլմալեքին հայտարարելով, որ Իրանը կդառնա տարածաշրջանում ապրանքների ամենաանվտանգ, տնտեսական և ամենաարագ տարանցիկ ճանապարհը, ասել է.-«Մենք ազատ ջրերի միջոցով կուժեղացնենք տարանցումը տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի բարձր շահույթ և հավելյալ արժեք ստեղծենք մեր երկրի հյուսիսային և հարավային շրջանների և հարևանների համար»։

  • Կիսվել: