ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանի տեխնոլոգիական և առևտրային պատվիրակությունը կգործուղվի Հայաստան

Իրանի տեխնոլոգիական և առևտրային պատվիրակությունը կգործուղվի Հայաստան

Իրանի Նախագահության գիտության և տեխնոլոգիաների բաժնի միջազգային փոխգործակցության կենտրոնի աջակցությամբ սեպտեմբերի 13-ից 16-ը Հայաստան է գործուղվելու Իրանի տեխնոլոգիական և առևտրային մի պատվիրակություն, գրում է parstoday.ir-ը:

Իրանի նախագահության գիտական բաժնի հայտարարության համաձայն՝ գիտելիքահենք ընկերությունների համար համատեղ հանդիպումների անցկացումը փոխգործակցության կենտրոնի չորս ծրագրերից մեկն է՝ գիտելիքահենք ընկերությունների միջազգային շուկայի զարգացմանն օգնելու համար, և մինչ այժմ այս կենտրոնի կողմից ավելի քան 900 գործուղման ծրագիր է կազմակերպվել ընկերությունների համար:

Այս այցի ընթացքում, «Արմենիա Էքսպո» ցուցահանդես այցելելուց հետո, իրանցի գործարար ակտիվիստները հանդիպումներ կունենան Հայաստանի գործարարների և գործատուների միության անդամների հետ,նաև համատեղ հանդիպում կանցկացնեն արհմիությունների և տեխնոլոգիական ու նորարարական ասոցիացիաների, ինչպես նաև վենչուրային կապիտալի ընկերությունների հետ և կայցելեն Հայաստանի տեխնոլոգիական և ազատ առևտրի գոտիներ»:

  • Կիսվել: