հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի կառավարությունը ձգտում է դյուրացնել Հայաստան արտահանումը

Իրանի կառավարությունը ձգտում է դյուրացնել Հայաստան արտահանումը

Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը, «Միզան» գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարարի և նրան ուղեկցող պատվիրակության Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ ասել է. «Տասներեքերորդ կառավարությունում սա Իրանի Իսլամական Հանրապետության պետական ​​պաշտոնյաների առաջին այցն է Հայաստան, և հաշվի առնելով, որ Հայաստանն Իրանի հարևան երկիրն է,և սահմանակից է ԵԱՏՄ-ին, համարվում է դեպի եվրասիական շուկա իրանական ապրանքների մուտքի դարպաս», գրում է parstoday.com-ը:

Յարիջանյանը հավելել է. «Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարարի և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի Հայաստան այցի ընթացքում երկու երկրների միջև խորհրդատվություններ կանցկացվեն տնտեսագիտության, դեղագործության, կենցաղային տեխնիկայի, ապրանքների առևտրի, տրանսպորտի և այլն ոլորտներում»։

Իրան-Հայաստան առևտրի պալատի տնօրենն ասել է. «Իրանի հանքարդյունաբերության և առևտրի նախարարը Հայաստան այցելությամբ առևտրականներին և գործարարներին ուղերձվէ հղում, որ երկու երկրների միջև հավանաբար ձեռք են բերվելու ավելի շատ պայմանավորվածություններ»:

Յարիջանյանն ասել է. «Եթե մենք կարողանանք սերտ տնտեսական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ, դա կնպաստի արտահանմանը, քանի որ Իրանը ապրանքներ է արտադրում և ունի ռեսուրսներ, որոնցից զրկված են իր հարևանների մեծ մասը»:

 

  • Կիսվել: