կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրականացվում են Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ

Իրականացվում են Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ

«Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն իրականացնում է Հրազդանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները։
Ընկերության տնօրեն Էդգար Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի սկզբի դրությամբ ձմեռային սպասարկման աշխատանքներին ընդառաջ կուտակել են շուրջ 80 տոննա աղ եւ մոտ 3000 խմ ավազ։ Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակվում է։

Ընկերությունն այս տարի նույնպես համալրվել է ձյուն մաքրող նոր տեխնիկայով։ Ընդ որում, այս տարի մասնագիտացված տեխնիկայի ձեռքբերման համար հատկացված վարկային միջոցների մի մասը սուբսիդավորվել է ՀՀ կառավարության կողմից։

28 տարի ճանապարհների սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն այսօր էլ պատրաստ է առաջին ձյան հետ սկսել ձնամաքրման աշխատանքները՝ ապահովելով երթեւեկության անվտանգությունը։

  • Կիսվել: