շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրականացվում է համակողմանի վերլուծություն. Աննա Օհանյանը՝ նավթի և ռուսական ռուբլու անկման մասին

Իրականացվում է համակողմանի վերլուծություն. Աննա Օհանյանը՝ նավթի և ռուսական ռուբլու անկման մասին

Ինչպես հայտնի է, նավթի համաշխարհային գների վերջին անկումը (հանգեցրել է ռուսական ռուբլու՝ դոլարի նկատմամբ կտրուկ թուլացմանը:

Թեմայի վերաբերյալ InfoPort.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանից։

Վերջինս ասաց, որ նախարությունը ռուբլու արժեզրկման խնդրով իրականացնում է համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին և արտահանողներին:

Նրա խոսքով՝   ՌԴ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, հայկական  արտադրանքի զգալի մասի շուկան ԵԱՏՄ-ն է, մասնավորապես, Ռուսաստանը, ուստի այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել Հայաստանի տնտեսությունը:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե նշված փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Հաշվի առնելով, որ փոփոխությանը նախորդել է նավթի համաշխարհային գների անկումը՝ պետք է սպասել, որ նավթի գների վերականագնման հետ միասին կվերականգնվի նաև ռուբլու գնողունակությունը»,- ընդգծեց Աննա Օհանյանը:

Մամուլի խոսնակը խոստացավ, որ առաջիկայում կներկայացնեն իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականները, որպեսզի մասնավոր հատվածում ձևավորվող սպասումները լինեն օբյեկտիվ և իրավիճակին համապատասխան։

Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային գները նվազել են շուրջ 30 տոկոսով:

  • Կիսվել: