երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար կներդրվի լրացուցիչ պետտուրք՝ կախված խաղադրույքների ծավալից. նախագիծ

Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների համար կներդրվի լրացուցիչ պետտուրք՝ կախված խաղադրույքների ծավալից. նախագիծ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում, «Վիճակախաղերի մասին» օրենքում և «Շահումով խաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերի փաթեթը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի առարկան խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների հարկային բեռի ավելացումն է:

«Առաջարկվում է, պահպանելով լիցենզավորման համար նախատեսված տարեկան 600 միլիոն դրամի չափով պետական տուրքը, ներդնել նաև լրացուցիչ պետական տուրք, այս անգամ՝ կախված ընդունվող խաղադրույքների ծավալից»,- ասաց Պողոսյանը:

Առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի պարագայում յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելիս վճարել ևս 175 միլիոն դրամի պետական տուրք, իսկ տոտալիզատորների պարագայում՝ յուրաքանչյուր 50 միլիարդ դրամ խաղադրույք ընդունելիս վճարել ևս 50 միլիոն դրամ պետական տուրք:

  • Կիսվել: