Ինտենսիվ այգի չկա, բայց ֆինանսավորումը կա, ինչո՞ւ ենք այս ծրագիրը շարունակում. ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա օրակարգում քննարկվում է ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման ծրագրին:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ նախորդ 5 տարիներին արդեն 7000 հեկտարի ինտենսիվ այգիներ ունենալու պայմանգիր են կնքել, որի համար ներդրվելէ ավելի քան 100 միլիարդ գումար. «Ծրագիրն ավարտվում էր 2023 թվականին և այս որոշմամբ դրա տևողությունը երկարացնում ենք մինչև 2025 թվականը՝ մի փոքր թուլացնելով պայմանները»:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, որովհետև մենք նաև ջրային պաշարների ճիշտ կառավարման համատեքստում և ընդհանրապես հողերի կառավարման համատեքստում պետք է ուղեժացնենք ինտենսիվ գյուղետնտեսությունը, մեր աջակցությամբ տարեկան առնվազն հազար հեկտար ինտենսիվ այգի պետք է հիմնադրվի:
«Ես տեղեկանքի մեջ տեսա, որ մենք ասում ենք, որ 7 հազար հեկտար ինտենսիվ այգի ենք հիմնադրել, բայց պետքա էս գլխից արձնագրենք, որ այս թիվը ըստ ամենայնի օբյեկտիվ չի, որովհետև մենք դեպքեր ունենք, երբ բացահայտվել են չարաշահումներ և քննություն կա այդ ուղղություններով, որ ինտենսիվ այգի չկա, բայց ֆինանսավորումը կա: Հարց է ծագում՝ բա՞ էս պայմաններում ինչու ենք այս ծրագիրը նորից շարունակում»,- նշեց վարչապետը: