կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Ինձ թվացել էր, թե Շտապօգնությանը դիմավորելը քաղաքավարություն է, պարզվում է՝ հասցեն չեն գտնում․ Փաշինյան

Ինձ թվացել էր, թե Շտապօգնությանը դիմավորելը քաղաքավարություն է, պարզվում է՝ հասցեն չեն գտնում․ Փաշինյան

Այս տարվա ստանդարտացման ծրագրի  փաթեթում ներառված է 12 ստանդարտ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրին, որում ներառված է առանձին կետ տարածական տվյալների ենթակառուցվածքի մասով, և այս ստանդարտների հաստատումը թույլ կտա թռիչքաձև զարգացում ապահովել: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Այս համատեքստում նա առանձնացրեց հանրապետության փողոցների հասցեների հետ կապված խնդիրները. «Օրինակ, եթե Շտապօգնություն ենք կանչում, հետո ստիպված ենք լինում իջնել ներքևի փողոց Շտապօգնությանը դիմավորելու, որպեսզի ցույց տանք, թե այդ հասցեն որտեղ է գտնվում, որ մեքենան կարողանան մոտենալ։ Այսինքն՝ ստանդարտի ընդունումը հետագայում պետական մարմիններին թույլ կտա մեկ ձևաչափով ստեղծել հասցեների ինտեգրված բազաներ և դա օգնելու է մեզ նույն այդ առաքանիների առաքման, ոստիկանության, կամ որոշակի ծառայությունների մատուցման համար», - ասաց նա։

Արձագանքելով Թովմասյանի խոսքին՝ ՀՀ վարչապետը անկեղծացավ. «Երբ դուք խոսում էիք, ես մտածեցի, որ ես առաջին անգամ եմ իմանում, թե մենք ինչի ենք գնում Շտապօգնություն դիմավորելու, ինձ միշտ թվացել էր թե դա քաղաքավարությունից է, պարզվում է, որ դրա պատճառը այն է, որ մենք հասցեների ստանդարտ չունենք, դժվար է բացատրել, թե այս հասցեն որտեղ է գտնվում։ Անկեղծ եմ ասում, ինչքան էլ ամոթ է հնչում, բայց ես առաջին անգամ եմ տենց բանի մասին լսում։ Ինձ թվում էր, թե դա բժշկի մասնագիտության նկատամամբ առանձնահատուկ հարգանքի դրսևորում է»։ 

  • Կիսվել: