երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ինչու՞ կայացած չեն երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքները. Ավինյան

Ինչու՞ կայացած չեն երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքները. Ավինյան

Այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ձգձգվել երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքները:

Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջնային փողոցների փոսալցման աշխատանքները մեկնարկել են անցած շաբաթվանից. «Ընթացքը բավարար ենք գնահատում, բավական ակտիվ տեմպով է ընթանում մասնավորապես, Կենտրոն, Նոր Նորք եւ Արաբկիր վարչական շրջաններում: Այս շրջաններում աշխատանքները իրականացվում են գիշերվա ժամերին:

Բոլոր կապալառուների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է 24 ժամվա ընթացքում բոլոր քանդած փոսերը մեր կապալառուները կարողանան հասցնել ասֆալտապատել, որպեսզի հնարավորինս քիչ անհանգստություն պատճառենք մեր քաղաքացիներին»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը և հավելեց, որ որոշ վարչական շրջաններում աշխատանքները կկատարվեն ցերեկվա ժամերին, իսկ մի մասում աշխատանքները կմեկնարկեն այսօր:

Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ վարչկան շրջանների մեծ մասում երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքների մրցույթները կայացած չեն. «Ինչ փոփոխություն արվում է, պետք է արվի ընթացիկ տարվա պրոցեսներին չխանգարելու տրամաբանությամբ, բայց դա չի վերաբերում բետոնե սալիկներին,-ասաց նա:

  • Կիսվել: