կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչքա՞ն կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին

Ինչքա՞ն կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին

Ինչքա՞ն կկազմեն պետական բյուջեի եկամուտները և ծախսերը 2024 թվականին: Այս մասին տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

▪️ 2024 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2.7 տրիլիոն դրամ՝ 18%-ով ավելի, քան ծրագրված է 2023 թվականին և 1.7 անգամ ավել, քան 2020 թվականին։

▪️ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2024 թվականին պետական բյուջեի ծախսերին ուղղել 3.2 տրիլիոն դրամ՝ 24%-ով ավելի, քան ծրագրված է 2023 թվականի համար և 1.7 անգամ ավելի, քան 2020 թվականին։

▪️ 2024 թվականին ծրագրվում է մեկ բնակչի հաշվով ծախսել շուրջ 1 միլիոն դրամ:

  • Կիսվել: