կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչով են բացատրում ինտերնետ կապի խափանումները Հայաստանում

Ինչով են բացատրում ինտերնետ կապի խափանումները Հայաստանում

Երեկվանից ինտերնետ կապի խափանումներ են գրանցվում Հայաստանում, տարբեր օպերատորների ծառայություններից օգտվող քաղաքացիները նշում են, որ այս պահին էլ կա՛մ ընդհանրապես գոյություն չունի ինտերնետ կապ, կա՛մ դանդաղ է դրա աշխատանքը։ 

Rostelecom Armenia ընկերությունից հայտնեցին, որ կա ցանցային խնդիր և այն կապված է եվրոպական գործընկերոջ հետ ու այս պահին աշխատանքներ են տարվում դրա վերականգնման ուղղությամբ։

Ընկերությունը նաև հաղորդագրություն է տարածել, որ «Վրաստանի մեր գործընկերներն անում են ամեն հնարավորը խնդիրը լուծելու համար»։

Իսկ Ucom ընկերությունից, չնայած դանդաղ կապին, հայտնեցին, որ այս պահին խնդիրներ չկան ցանցում։

Հավելենք, որ Team Telecom Armenia և Վիվասել ընկերությունների հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Araratnews.am

  • Կիսվել: