չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչո՞ւ է շուկայում ձվի գնի տատանում եղել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է անում ձվի շուկայում

Ինչո՞ւ է շուկայում ձվի գնի տատանում եղել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է անում ձվի շուկայում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ մարտի 10-ին, նիստ է գումարել՝ շուկայում ձվի գնի տատանման պատճառները պարզելու և տնտեսական մրցակցության հնարավոր խախտումները բացահայտելու համար:

Նիստին հրավիրված են եղել ձվի շուկայում արտադրություն իրականացնող տնտեսվարողները, սակայն նիստի հիմնական մասը փակ է անցկացվել՝ առևտրային գաղտնիք պարունակելու պատճառով:

Առաջիկայում հանձնաժողովը կամփոփի արդյունքները և խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվություն կկիրառվի:

Հանձնաժողովը դիմել է ձվի արտադրություն իրականացնող 7 սուբյեկտի և 6 առևտրային ցանցի, միաժամանակ դիմել է ՊԵԿ, ՍԱՏՄ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ համապատասխան տեղեկություն ստանալու նպատակով:

Ամենանվազագույն գինը, որ հանձնաժողովը ֆիքսել է 14 դր է եղել, խոշոր սուպերմարկետներում՝ 17 դր-ը:

«Հնարավոր խախտումը, որի շրջանակներում տեղի է ունենում վարույթը, ամենածանրն է՝ գերիշխող դիրքի չարաշահում կամ հակամրցակցային համագործակցություն: Տվյալ խախտման համար նախատեսված է տուգանք մինչև նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսը, իսկ հանցագործության հատկանիշներ լինելու պարագայում կարող է նաև քրեական գործ հարուցվել», – պարզաբանեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Հանձնաժողովի կողմից նաև դիտանցումներ են իրականացվել 7 ընկերությունների մոտ, որոնք առնչվել են ձվի գնի, որակի, քանակի բնութագրերի հետ:

Արդյուքնում ստացված տեղեկության հիման վրա հաշվարկվել է շուկայի ծավալները՝ ուսումնասիրվել են իրացման գները, համադրվել են խոշոր առևտրային ցանցերում ձեռքբերման և իրացման գները, որոնք, սակայն, առևտրային գաղտնիք են պարունակում և հրապարակման ենթակա չեն:

  • Կիսվել: