ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ խախտումներ են արձանագրվել Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում (տեսանյութ)

Ինչ խախտումներ են արձանագրվել Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում (տեսանյութ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝

չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր,

չի պահպանվել սոցիալական հեռավորությունը,

աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի կատարվել,

բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները:

 

 

 

  • Կիսվել: